05/09/2013 09:21
Երևանի մետրոպոլիտենը փլուզումների պատճառ կարող է դառնալ
Երևանի մետրոպոլիտենը վտանգ է ստեղծում քաղաքի կենտրոնի համար: Ջրերը, որ պոմպերով հանում են, դրա հետևանքով դատարկություն է ստեղծվում: Երկրահանքաբանական գիտությունների թեկնածու Ռուբեն Յադոյանը «Ժամանակի» թղթակցին նման կարծիք հայտնելուց հետո ասել է. «Մետրոյի կենտրոնական մասում վայրկյանում մինչև 1000 լիտր ջուր է մղվում դուրս, ժամում քանի վայրկյան կա, ամսում, տարում… հաշվեք այդ վայրկյանները և բազմապատկեք մղված ջրի քանակով: Այդ ջրերը մղման ժամանակ իրենց հետ ընդերքի փխրուն հողերը տանում են։ Սա ցույց է տալիս, որ այնտեղ մեծ խոռոչներ են արդեն առաջացել: Պետք է ուսումնասիրվի, թե ինչ չափերի են»:
Նա իր խոսքում նշել է, որ ամբողջ աշխարհում են մետրոյում այդպիսի վիճակների պատճառով փլուզումներ եղել՝ Անկարայում, Պրահայում, Կիևում, Մոսկվայում, բոլոր երկրներում, որտեղ մետրոյին ուշադրություն չեն դարձրել: Հարցին՝ ի՞նչ լուծում է առաջարկում խնդրին, Յադոյանը պատասխանել է. «Ես այնպես վերացական չեմ խոսի: Երբ համապատասխան հետաքրքրվող և գումար տրամադրող լինի, միջոցները ես կառաջարկեմ»: