05/09/2013 09:45
Ազիզ Թամոյան. Հայաստանի եզդիները 50 տոկոսով պակասել են
Հայաստանի եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը «Ժողովուրդի» թղթակցի հետ զրույցում ասել է, որ եզդիները հայերի հետ հավասար հեռանում են. «Հեռանում են աշխատանք չունենալու, թանկացումների պատճառով: Ի՞նչպես են հայերը գնում, այնպես էլ իրենք: Արտագաղթը եզդիների մոտ չի դադարում: Հիմնականում գնում են Ռուսաստանի Դաշնություն, բայց լինում է նաև, որ գնում են Ֆրանսիա, Գերմանիա»:
Եզդիների միության նախագահը զայրացել է այն բանից, որ Ազգային վիճակագրական ծառայությունը ստում է՝ ներկայացնելով արտագաղթած մարդկանց թվերը. «Դրանք չեն համապատասխանում իրականությանը: Եզդիները համարյա 50 տոկոսով պակասել են, դա հաստատ եմ ասում, դա իրական թիվ է»,- նշել է Ա. Թամոյանը: