06/09/2013 13:15
Անջելինա Ջոլին անցյալից փաստեր կհրապարակի
Անջելինա Ջոլին շարունակում է իր փորձերը ռեժիսուրայում: Ջոլին խոստովանել է, որ իրեն դուր է գալիս պատմական ֆիլմեր ստեղծել:
Ջոլիի առաջին աշխատանքը՝ «Արյան ու մեղրի եզրին» ֆիլմը Բոսնիայի պատերազմի մասին է: Ֆիլմը քննադատության արժանացավ ու շատերը Ջոլիին մեղադրեցին փաստերի խեղաթյուրման մեջ, սակայն սա չխանգարեց նրան:
Ջոլին այժմ զբաղված է նոր դրամայի նկարահանումներով: Ֆիլմը ամերիկացի մարզիկ, 1936 թ. Բեռլինի Օլիմպիական խաղերի մասնակցի մասին է, ով հայտնվել է ռազմագերի ճապոնական ճամբարում. «Նա հետաքրքիր ու ողբերգական ճակատագիր ունի: Ինչպես ջրի կաթիլի մեջ, նրա ճակատագրում արտացոլվում է այդ ժամանակների պատմությունը: Ես սովորում եմ ու շատ բան եմ իմանում աշխատանքային պրոսեցի ընթացքում: Հույս ունեմ, որ երեխաներս մի օր կգնահատեն այն»,-ասել է Անջելինա Ջոլիան: Այս մասին հաղորդում է 7days.ru կայքը:
Դերասանուհի և ռեժիսոր Անջելինա Ջոլիին ամենից շատ դուր է գալիս դիտել ռազմական և պատմական ֆիլմեր. «Ես պարտավորվածություն եմ զգում, որպես իմ սերնդի ներկայացուցիչ և ցանկանում եմ պատմել անցյալի այն փաստերի մասին, որոնք քչերին են հայտնի, բայց կապված են հենց իմ հայրենակիցների, իմ երկրի հետ»: