06/09/2013 16:45
Գուրգեն Մարգարյանի հոր վիճակը վատացել է. Նրա կյանքին վտանգ է սպառնում
Գուրգեն Մարգարյանի հոր` Արտուշ Մարգարյանի վիճակը վատացել է: Նրան վիրահատող բժիշկ Արայիկ Ոսկանյանի խոսքով` այս պահին նրա վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:
«Արտուշ Մարգարյանի կյանքին այս պահին վտանգ է սպառնում: Վիրահատությունը լավ է անցել, բայց նրա ուղեկցող հիվանդությունների պատճառով վիճակը կտրուկ վատացել է»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց Արայիկ Ոսկանյանը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 5-ին` ժամը 08.00-ի սահմաններում Երևան քաղաքի ոստիկանության Մալաթիայի բաժնում «Մալաթիա» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ սեպտեմբերի 5-ին` ժամը 07.50-ի սահմաններում, բժշկական կենտրոն է ընդունվել Արտուշ Գուրգենի Մարգարյանը` որովայնի շրջանում ծակած-կտրած վերքերով:
Նախնական տեղեկությունների համաձայն` Գուրգեն Մարգարյանի հայրը ինքնասպանության փորձ է կատարել:
Նախորդող հրապարակում` Գուրգեն Մարգարյանի հոր վիճակը կայուն ծանր է