06/09/2013 12:01
Գուրգեն Մարգարյանի հոր վիճակը կայուն ծանր է
Գուրգեն Մարգարյանի հոր` Արտուշ Մարգարյանի վիճակը գնահատվում է կայուն ծանր, նա վերակենդանացման բաժանմունքում է: Այս մասին Aysor.am-ի թղթակցին հայտնեց «Մալաթիա» ԲԿ բուժգծով տեղակալ Ռոբերտ Կուրղինյանը:
Նա նշեց, որ առայժմ նրա նկատմամբ վիրահատական որևէ միջամտություն չի նախատեսվում:
Հիշեցնենք, որ դատախազության տեղեկացմամբ` 2013թ. սեպտեմբերի 5-ին` ժամը 08.00-ի սահմաններում Երևան քաղաքի ոստիկանության Մալաթիայի բաժնում «Մալաթիա» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ սեպտեմբերի 5-ին` ժամը 07.50-ի սահմաններում, բժշկական կենտրոն է ընդունվել Արտուշ Գուրգենի Մարգարյանը` որովայնի շրջանում ծակած-կտրած վերքերով:
Արտուշ Մարգարյանը «Մալաթիա» բժշկական կենտրոնում անհապաղ ենթարկվել է վիրահատության, որի ավարտից հետո, վիրահատող բժշկի կողմից տրամադրված տեղեկատվության համաձայն, Արտուշ Մարգարյանի մարմնի որովայնի առաջնային պատին առկա են չորս ծակած թափանցող վերքեր` լյարդի վնասումով, հեմատոմա որովայնի հետին պատին և չթափանցող կտրած երկու վնասվածքներ ձախ ձեռքի երակների շրջանում։
Նախորդող հրապարակում` Գուրգեն Մարգարյանի հոր առողջական վիճակը ծանր է
Գ. Մարգարյանի հոր ինքնասպանության փորձի առթիվ նյութեր են նախապատրաստվում