06/09/2013 15:04
Խաղալիք ուղղաթիռը սպանել է Նյու-Յորքի բնակչին
Երիտասարդ ամերիկացին Նյու-Յորքում սեփական հեռակառավարվող ուղղաթիռը օդ բարձրացնելու պահին մահացել է:
Dni.ru-ի փոխանցմամբ, մահացածը 19-ամյա Ռոման Պիրոժեկն է, ում վիզը կտրել է ուղղաթիռի թևը:
Պիրոժեկի հայրը շատ հաճախ է կազմակերպում հեռակառավարվող ուղղաթիռների մրցույթներ նույն այդ պուրակում:
Նշվում է, որ այդ դեպքը ԱՄՆ-ի հեռակառավարվող սպորտային ոլորտի ողջ պատմության ընթացքում մահվան ելքով 2-րդ դեպքն է: