06/09/2013 09:31
Կառավարությունում կառուցվածքային փոփոխություններ են իրականացվել
Հուլիսի 25-ին ՀՀ կառավարությունը 857-ն որոշմամբ առողջապահության նախարարության Հիգիենիկ և համաճարակային պետական տեսչությունը միավորել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի պետական տեսչության հետ: Նոր կառույցը կոչվելու է ՀՀ առողջապահական պետական տեսչություն, որի կառավարումը կիրականացնի առողջապահության նախարարը:
«Հրապարակը» գրում է, որ սա տեսչությունների խոշորացման ծրագրի մի մասն է, որը լուրջ դժգոհությունների տեղիք է տվել, քանի որ կրճատումներ են սպասվում: 2 համակարգերի աշխատակիցները չեն հասկանում, թե ինչ կապ ունեն այս 2 տեսչություններն իրար հետ: Չէ՞ որ իրականացնում են խիստ տարբեր գործառույթներ: Աշխատանքի տեսչությունում մասնավորապես կարծում են, որ սրանով լուծարվում է տեսչությունը, որը միակ հիմնարկն էր, որ զբաղված էր «հասարակ աշխատողի շահերը պաշտպանելով»:…Տեսուչները կարծում են, որ կառույցը խանգարում էր գործատուներին, որոնց մեջ քիչ չեն կառավարության անդամները, ԱԺ պատգամավորները: