07/09/2013 09:21
Գեներալ Մանվելը շարունակում է գտնվել հիվանդանոցում
ԵԿՄ նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը դեռևս գտնվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում: Նրա վիճակը բժիշկները գնահատում են նորմալ: Այս մասին «168 ժամի» թղթակցին ասել է պատգամավորի խորհրդական Վարդան Վարդանյանը: «Իրեն նորմալ է զգում, նորություն չկա, անհրաժեշտ պրոցեդուրաներն են ավարտվում, ժամանակ է հարկավոր, պետք է կարգավորվի»,- ասել է Վարդանյանը:
Մ. Գրիգորյանը այժմ գտնվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի կրծքային վիրաբուժության բաժանմունքում: Նա հիվանդանոց էր տեղափոխվել մի քանի օր առաջ, Փարիզում Մ. Գրիգորյանը վիրահատության էր ենթարկվել: Ավելի վաղ Վ. Վարդանյանը տեղեկացրել էր, որ բժիշկները Գրիգորյանին զգուշացրել էին, որ չի կարելի կուրսը չավարտած վերադառնալ Հայաստան, սակայն վերջինս ցանկացել էր վերադառնել և մասնակցել դեպի Արցախ ուխտագնացությանը: