07/09/2013 14:03
Գուրգեն Մարգարյանի հոր վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ
Գուրգեն Մարգարյանի հոր` Արտուշ Մարգարյանի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ, սակայն այսօր կան որոշակի դրական միտումներ: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց նրան վիրահատող բժիշկ Արայիկ Ոսկանյանը:
«Արտուշ Մարգարյանի մոտ միայն որոշակի դրական միտումներ կան: Մի փոքր կարգավորվել է գլխուղեղի արյան շրջանառությունն ու նա այսօր կարողացել է շարժել ոտքը: Սակայն նրա կյանքին շարունակում է վտանգ սպառնալ»,- ասաց Արայիկ Ոսկանյանը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 5-ին` ժամը 08.00-ի սահմաններում Երևան քաղաքի ոստիկանության Մալաթիայի բաժնում «Մալաթիա» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ սեպտեմբերի 5-ին` ժամը 07.50-ի սահմաններում, բժշկական կենտրոն է ընդունվել Արտուշ Գուրգենի Մարգարյանը` որովայնի շրջանում ծակած-կտրած վերքերով:
Նախնական տեղեկությունների համաձայն` Գուրգեն Մարգարյանի հայրը ինքնասպանության փորձ է կատարել:
Նախորդող հրապարակում` Գուրգեն Մարգարյանի հոր վիճակը վատացել է. Նրա կյանքին վտանգ է սպառնում