07/09/2013 14:50
Բակո Սահակյանը կոնյակի գործարանի հետ համագործակցությունը համարեց հաջողված
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Արա Գրիգորյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են ձեռնարկության կողմից Արցախում իրականացված աշխատանքներին և անելիքներին առնչվող հարցեր:
Բակո Սահակյանը Երևանի կոնյակի գործարանի հետ համագործակցությունը համարել է հաջողված՝ ընդգծելով, որ այն նպաստում է խաղողագործության զարգացմանը Արցախում: Երկուստեք նշվել է, որ համագործակցության ընդլայնման համար առկա են անհրաժեշտ նախադրյալները: