07/09/2013 10:00
Գլխավոր բժիշկը ձերբակալվել է՝ թմրադեղեր վաճառելու կասկածանքով
Սեպտեմբերի 4-ին թմրադեղեր վաճառելու կասկածանքով՝ ձերբակալվել է Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղի հիվանդանոցի գլխավոր բժիշկ Գագիկ Հարությունյանը: «Չորրորդ իշխանության» տեղեկություններով՝ ոստիկանությունը, թե' հիվանդանոցում, թե' նրա տանը խուզարկություններ իրականացնելիս եղել է շատ զգույշ, գործել գաղտնիության քողի տակ:
Սեպտեմբերի 6-ին լրանում էր գլխավոր բժիշկի ձերբակալության 72 ժամը, և թերթի թղթակիցը փորձել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից ստանալ մեկնաբանություն Հարությունյանի կալանքը երկարաձգելու վերաբերյալ: Վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը թերթի թղթակցի հարցին ի պատասխան նշել է. «Լրանում է նրա ձերբակալության ժամկետը, պետք է որոշի՝ երկարաձգվելո՞ւ է կալանքը, թե ոչ: Թերթի տեղեկություններով՝ հիվանդանոցի գլխավոր բժշկի փաստաբանը նրա որդին է»:
«Թե ինչ որոշում կկայացնի դատարանը Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի գլխավոր բժշկի կալանքի երկարաձգման մասով, մեղադրանք կառաջադրվի, թե ոչ՝ կներկայացնենք հաջորդիվ»,- գրել է թերթը: