07/09/2013 15:19
Բարի գործերը գեղեցկացնում են կազմվածքը և երկարացնում կյանքը
Յուրաքանչյուրը, ով իրեն համարում է զգայուն և կարողանում է դժվար իրավիճակում օգնել ուրիշին, կարող է վստահ լինել, որ կապրի մինչև խոր ծերություն:
Ամերիկացի գիտնականները 5 տարի տևողությամբ ուսումասիրություն են անցկացրել, որին մասնակցել է շուրջ 800 մարդ: Գիտնականները հարցում են անցկացրել մասկիցների շրջանում, թե որքանով են նրանք պատրաստ օգնել այլ մարդկանց: Այնուհետև տարիներ շարունակ հետևել են մասնակիցների կյանքին ու առողջությանը: Պարզվել է, որ այլոց օգնելու պատրաստակամությունն ազդում է առողջության վրա: Սթրեսային իրավիճակներից (հարազատի կորուստ, միջոցների բացակայություն, գործազրկություն, կողոպուտ, լուրջ հիվանդություններ) կարեկից ու զգայուն մասնակիցներն ավելի հեշտությամբ են դուրս եկել:
Մեկ այլ ուսումնասիրություն պարզել է, որ բարի գործերը ոչ միայն երկարացնում են կյանքը, այլև գեղեցկացնում են կազմվածքը: Այս ուսումնասիրությանը մասնակցել է 100 մարդ: Փորձից առաջ մասնակկիցներն ամբողջական բուժզննում են անցել, որից հետո նրանց բաժանել են երկու խմբի, մի խումբի մասնակիցները յուրաքանչյուր օր մեկ ժամ կամավորական աշխատանք են կատարել: Ուսումնասիրությունը շարունակվել է 2,5 ամիս: Ավարտից հետո մասնակիցները կրկին բուժզննում են անցել: Պարզվել է, որ կամավորների մոտ բարելավվել է սրտի աշխատանքը և նվազել է խոլեստերինի քանակը արյան մեջ, լավացել է նրանց հոգեբանական վիճակը, գեղեցկացել է մասնակիցների կազմվածքը:
ԱՄՆ գիտնականները պարզել են թե ավելի հաճախ ովքեր են օգնում շրջապատի մարդկանց: Նրանք կարծում են, որ այլոց օգնելու հարցում ամենապատրաստակամը ոչ կոնֆլիկտային և համեստությամբ աչքի ընկնող մարդիկ են: Գիտնականները տարիներ շարունակ ուսումնասիրել են իրենց սրտացավությամբ, առատաձեռնությամբ հայտնի մարդկանց: Բարդ իրավիճակում օգնության ձեռք մեկնելու համար կարևոր են նաև շրջապատում կոմնակի անձանց ներկայությունը, միջավայրը, տրամադրությունը:
Այսպես, եթե ցանկանում եք երկար ապրել ու լավ տեսք ունենալ, ապա քիչ վիճեք, համեստ եղեք և օգնեք մարդկանց, եթե իհարկե նրանք ունեն ձեր օգնության կարիքը: