07/09/2013 09:35
Ծեծկռտուք՝ «Քրեյզի» գիշերային ակումբում` ՄԻՊ աշխատակցի մասնակցությամբ
Նախօրեի գիշերը «Քրեյզի» գիշերային ակումբում թեժ ծեծկռտուք է եղել հաճախորդներից մեկի ու աշխատակիցների միջև: Հաճախորդը հարբել է, ինքնատիրապետումը կորցրել, վիճել աշխատակիցների հետ, ապա փորձել հեռանալ` առանց հաշիվը փակելու:
Քաշքշուկ է սկսվել նրանց միջև, որը վերածվել է «դեբոշի», և ստիպված է եղել միջամտել ակումբի տերը: «Հրապարակը» գրում է, որ այս թեժ սկանդալի մեջ ուշագրավն այն է, որ, ըստ ականատեսների, հաճախորդը Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակից է եղել` իրավաբան Արմեն Գրիգորյանը: