07/09/2013 10:36
Ճապոնացի պրոֆեսորն առաջարկում է պահմտոցին դարձնել օլիմպիական մարզաձև
Ճապոնացի պրոֆեսոր Յասո Խազակին առաջարկել է պահմտոցին դարձնել օլիմպական մարզաձև: Նա կարծում է, որ խաղի բոլոր տարերը համապատասխանում են օլիմպական խաղերի ձևաչափին: Խազակին բացի նման առաջարկով հանդես գալուց, նաև Ճապոնիայի պահմտոցիի կոմիտեի հիմնադիրն է: Այս կազմակերպությունն ստեղծվել է 2010 թվականին և 1000 անդամ ունի:
Նշենք, որ Միջազգային օլիմպական կոմիտեն այսօր կհայտարարի, թե որտեղ է անցկացվելու 32-րդ Օլիմպիադան: Կոմիտեն այսօր կպատասխանի նաև պրոֆեսորի առաջարկին,գրում է The Daily Telegrap-ը: