07/09/2013 11:57
ԱԺ առաջիկա նիստերի օրակարգում ընդգրկվել է 71 հարց, 21 միջազգային պայմանագիր
Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը վարել է Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ քննարկվել են հինգերորդ գումարման Ազգային ժողովի չորրորդ նստաշրջանի օրակարգի և սեպտեմբերի 9-12-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը:
ԱԺ չորրորդ նստաշրջանի օրակարգի մասին որոշման նախագծում ընդգրկվել են 90 հարց և միջազգային 22 պայմանագիր: ԱԺ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգի որոշման նախագծում ընդգրկվել է 71 հարց, միջազգային 21 պայմանագիր: Հինգերորդ գումարման ԱԺ չորրորդ նստաշրջանի օրակարգի և սեպտեմբերի 9-12-ի ԱԺ նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը կհաստատվեն ԱԺ սեպտեմբերի 9-ի նիստում: