10/09/2013 17:33
Մեծ և ձիգ կուրծքը երազանք չէ. Ինչպե՞ս անել դա՝ առանց վիրահատության
Կանանց ամենացավոտ թեմաներից մեկը կրծքի փոքր չափսն է: Շատերը գիտակցում են վիրահատական ճանապարհով կուրծքը մեծացնելու բոլոր բացասական հետևանքները և չեն գնում այդ քայլին: Եթե Դուք էլ եք գիտակցում գեղեցիկ կուրծք ունենալու անհրաժեշտությունը եւ դրա լավագույն ճանապարհը վիրահատությունը չեք համարում, ապա ճիշտ ժամանակն է իմանալու, որ մայր բնությունը մեզ հնարավորություն է տվել մեծացնել կրծքի չափսը բնական եղանակով: Անհրաժեշտ է ընդամենը չծուլանալ, չհիասթափվել, արագ արդյունք չակնկալել ու շարունակ մարզել կրծքի հատվածի մկանները:
Ձեզ ենք առաջարկում մի քանի հեշտ ու արդյունավետ վարժություններ.
Կանգնած դիրքում արմունկները ծալեք կրծքի հատվածում, միացրեք ձեռքի ափերն ու սեղմեք իրար 5-7 վայրկյանով 3-4 անգամ' ընդմիջելով 15-25 վայրկյան: Նույն վարժությունը կարելի է կատարել ձեռքերի մեջ պահելով ֆուտբոլի գնդակ:
Նստեք աթոռին սեղանի դիմաց: Ձեռքերը դրեք սեղանին' ափերով ներքև: Ապա ափերը մեկ անգամ միասին, ապա' առանձին-առանձին սեղմեք սեղանին ' ընդմիջելով 10-15 վայրկյան:
Կանգնեք դեմքով դեպի պատը բացած ձեռքի հեռավորության վրա: Ձեռքերը հենեք պատին և արմունկում ծալելով աշխատեք կուրծքը պատին հասցնել, ապա հետ գնացեք ու կրկնեք: Վարժությունը կատարել մինչև 8-ը հաշվելով:
Պառկեք մեջքի վրա: Վերցրեք հանտելներ: Ձեռքերը պահեք Ձեր դիմաց ու մի փոքր ծալեք արմունկում: Տարածեք ձեռքերը դեպի հատակը ու հատակին դիպչելուն պես հետ բերեք: Կատարեք վարժությունը 6-8 անգամ:
Ձեռքերը դրեք ծնոտի տակ ու ծնոտով ճնշում գործադրեք դրանց վրա: Կրկնեք 3-4 անգամ 5-7 վայրկյանով` ընդմիջելով 10-15 վայրկյան: