10/09/2013 09:10
Գեներալներ Մանվելն ու Սեյրանն առողջական խնդիրներ ունեն
Երեկ՝ ԱԺ առաջին նիստին, բացակայում էին գեներալներ Մանվել Գրիգորյանն ու Սեդրակ Սարոյանը, որոնք սովորաբար ԱԺ դահլիճ են մտնում շքախմբով: Ինչպես հայտնի է, Գրիգորյանն առողջական լուրջ խնդիրներ ունի՝ ամռանը 2 անգամ վիրահատվել է Ֆրանսիայում: Երկրորդ վիրահատությունից հետո, որը շաբաթներ առաջ է եղել, բժիշկները գեներալին խորհուրդ են տվել պառկած մնալ, բայց նա, անտեսելով բժիշկների պահանջը, ժամանակից շուտ դուրս է գրվել հիվանդանոցից, որպեսզի գա Հայաստան և գլխավորի ԵԿՄ-ականների ամենամյա ավանդական ուխտագնացությունն Արցախ:
«Հրապարակը» գրում է, որ հենց ճանապարհին էլ՝ ինքնաթիռում, նրա ինքնազգացողությունը կրկին վատացել է, և Հայաստան ժամանելուն պես տեղափոխել են հիվանդանոց: Չնայած այսօր կամ վաղը դուրս կգրվի հիվանդանոցից, բայց, ըստ ամենայնի, չի մասնակցի այս քառօրյային: Խորհրդարանում Գրիգորյանի «սիամական զույգի»` Սեյրան (Սեդրակ) Սարոյանի առողջական վիճակը նույնպես լավ չէ: Նա այժմ Գերմանիայում է և ոտքի նյարդերի լուրջ խնդիրներ ունի: