10/09/2013 09:38
Ուրիխանյան. ԲՀԿ-ն բաց է համագործակցության համար
«Իրավունքում» կարդում ենք. «Օրերս ՀԱԿ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը տեղի ունեցած վարչության նիստի ժամանակ հայտարարել է, որ ՀԱԿ-ը պետք է քաղաքական այլընտրանքային ուժ դառնա: Հավանաբար, հասկանալով, ոը ընդդիմության ուժ խաղալը չի ստացվում, առաջ է եկել վերը նշված միտքը:
Այս թեմայով «Իրավունքը» զրուցել է ԲՀԿ մամուլի պատասխանատու Տիգրան Ուրիխանյանի հետ: Նա նշել է. «ԲՀԿ-ն միշտ հայտարարել է, որ բաց է համագործակցության համար քաղաքական այն ուժերի հետ, որոնք ներկայացնում են ժողովրդի որոշակի հատվածներ, եթե այդ համագործակցությունը ենթադրում է ՀՀ քաղաքացու շահերի սպասարկում, եթե բխում է ազգային պետական շահերից, բացի այդ, եթե մենք չունենաք բարոյական սկզբունքային հակասություններ, և եթե կա հստակ օրակարգ»: