10/09/2013 16:49
Նստակյացությունն ավելի վտանգավոր է, քան ծխելը
Գիտնականները սարսափեցնող տվյալներ են հրապարակել. պարզվում է մեկ տարվա ընթացքում նստակյացության պատճառով ողջ աշխարհում մահանում է 5.3 մլն մարդ:
Նշենք, որ ողջ աշխարհում ծխելու պատճառով մահացության դեպքերն ավելի նվազ են:
Հետազոտության արդյունքների համաձայն աշխարհի բնակչության 30 տոկոսը նստակյաց կյանք է վարում: Հարկ է նշել, որ մեծամասնույունը երիտասարդներ են:
Վաղաժամ չմահանալու համար անհրաժեշտ է շաբաթը 5 անգամ մարզվել 30 րոպե տևողությամբ, կամ 7 օրվա ընթացքում երեք անգամ՝ 20 րոպե տևողությամբ: Շաբաթական 150 ժամ պետք է տրամադրել ֆիզիկական ակտիվությանը:
Օրական 6 ժամ նստակյաց աշխատանք ունեցող տղամարդկանց վաղ մահանալու հավանականությունը մեծացնում է 20, իսկ կանանաց դեպքում 40%-ով:
Բրիտանացի հետազոտողները պարզել են, որ եթե նստակյաց աշխատանքը կրճատել մինչև 3 ժամ, ապա կյանքը կերկարի 2 տարով: Գիտնականներն ուսումնասիրել են 170 հազար մարդու առողջություն, ովքեր և՛ տանը, և՛ աշխատավայրում քիչ են շարժվում:
Գիտնականները նաև պարզել են, որ հեռուստացույցի առաջ քիչ ժամանակ անցկացնելու պարագայում հնարավոր է կյանքը երկարացնել ևս 1,4 տարով: