10/09/2013 09:25
Ազատամարտիկներն այսօր Սոցապնախարարին են հանդիպելու
Այսօր իրենց սոցիալական կարգավիճակի բարելավման համար պայքարող ազատամարտիկները հանդիպելու են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի հետ, իսկ վաղը՝ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից ստեղծված հանձնաժողովի անդամների հետ: Այս մասին «Ժողովուրդը» տեղեկացել է ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանից:
Ուշագրավ է, որ դեռևս մեկուկես ամիս առաջ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ազատամարտիկներից ժամանակ էր, խնդրել՝ ուսումնասիրելու իրենց կողմից բարձրացված խնդիրները, որից հետո պետք է հանդիպեր և կոնկրետ լուծումներ առաջարկեր: Եվ այսօր լրանում է վարչապետի խնդրած ժամկետը, բայց չգիտես ինչու ազատամարտիկների հետ այսօր հանդիպելու է սոցապնախարար Արտեմ Ասատրյանը: