11/09/2013 17:52
«Գազի գնի սուբսիդավորման հարցը կլուծվի Մաքսային միության շրջանակներում»
«Գազի գնի սուբսիդավորման հարցը կլուծվի Մաքսային միության շրջանակներում: Արդեն լուծումը գտել ենք»,- այսօր այս մասին ԱԺ-ում լրագրողներին ասաց էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:
Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունը Ա. Մովսիսյանը գնահատեց դրական և տնտեսական առումով ձեռնտու, հատկապես` էնեգետիկայի ոլորտում:
Նշենք, որ գազի սուբսիդավորման համար անհրաժեշտ է մոտ 140 մլն դոլար: