11/09/2013 09:39
Բժիշկը կալանավորվեց 2 ամսով
«Չորրորդ իշխանությունը» սեպտեմբերի 7-ի համարում անդրադարձել էր այն փաստին, որ թմրադեղեր վաճառելու կասկածանքով ձերբակալվել է Արմավիրի մարզի Բաղրամյանի հիվանդանոցի գլխավոր բժիշկ Գագիկ Հարությունյանը: Նախօրեին պարզվել է, որ դատարանը որոշում է կայացրել Գագիկ Հարությունյանին կալանավորել երկու ամիս ժամկետով:
Նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 266 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Այդ հոդվածով սահմանվում է՝ իրացնելու նպատակով թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, առաքելը կամ դրանք ապօրինի իրացնելը: Այն պատժվում է ազատազրկմամբ՝ 3-7 տարի ժամկետով: