11/09/2013 09:25
Անկախության 22-ամյակի առթիվ համաներո՞ւմ կհայտարարվի
Խորհրդարանի կուլիսներում քննարկվում է, որ նախագահ Սերժ Սարգսյանն առաջիկայում անկախության 22-ամյակի առթիվ համաներում անելու առաջարկություն է ուղարկելու Ազգային ժողով։
Փաստաթուղթը, սակայն, դեռ ամբողջությամբ պատրաստ չէ։ Նույն շրջանակներում խոսվում է, որ Սերժ Սարգսյանն իր առաջարկությունը Աժ կուղարկի թերևս հոկտեմբերի սկզբներին։ Նա նման առաջարկով վերջին անգամ հանդես Էր եկել 2009 թվականի հունիսի 16-ին։ Սպասվող համաներումը ևս, ըստ «Հայկական ժամանակի» աղբյուրների, բավական ընդգրկուն Է լինելու։ Այդ մասին առայժմ պաշտոնապես չի ասվում։ Փաստաթուղթը կհրապարակվի խորհրդարան ուղարկվելուց հետո, վերջին պահին միայն, երբ այն կդրվի քննարկման և քվեարկության, այնպես, ինչպես դա տեղի ունեցավ 2009-ին: