11/09/2013 13:24
Սիրված կանայք իրենց հրապուրիչ են համարում
Dove ընկերության մասնագետները պարզել են, թե ինչն է կանանց ստիպում իրենց ավելի գեղեցիկ համարել:
Գեղեցիկ սեռի ներկայացուցիչների շրջանում անցկացրած հարցման արդյունքները ցույց են տվել, որ կանանց միայն 13 տոկոսն է իրեն գեղեցիկ ու հրապուրիչ համարում: Կանանց մյուս մասը հավատում է շրջապատի կարծիքին: Հարցվածների կեսն ասել է, որ ինքնագնահատականը բարձրանում է հակառակ սեռի ներկայացուցիչների հաճոյախոսություններից հետո: Կանանց 1/4-ը չի մտաբերել, թե երբ է վերջին անգամ հաճոյախոսություն ստացել: Հարցվածների 31 տոկոսն ասել է, որ ավելի հրապուրիչ է դառնում կանոնավոր խնամքի դեպքում: Հարցվածների 72 տոկոսի կարծիքով, ինքնագնահատականը բարձր է լինում, երբ մարդը հասկանում է, որ սիրված է:
Բրիտանացի գիտնականները պնդում են, որ 35 տարեկանում կանայք սկսում են ոչ միայն հմայիչ համարել իենց, այլև՝ ոճային:
Պարզվել է, որ գեղեցիկ սեռի ներկայացուցիչներից շատերը հենց այս տարիքում են տարբեր որոշումներ կայացնում իրենց արտաքինի հետ կապված. փոխում են սանրվածքը, մազերի երանգը, հագուստի ոճը, գիտեն որտեղից կոշիկ գնել և այլն: Հարցվածների 1/3-ը ասել է, որ տարիների ընթացքում նրանք ավելի հարմարավետ են զգում իրենց ոճում: