11/09/2013 10:42
Կանայք տղամարդկանց ընտրում են քրտինքի հոտով
Բրիտանացի գիտնականների կարծիքով` մարդու քրտինքի հոտը նրա մասին կարող է ավելին ասել, քան մենք կարծում ենք: Դա միայն մաքրասիրության ցուցանիշ չէ: Այս մասին հայտնում է vesti.ru-ն:
Սթիրլինգի համալսարանի հոգեբան Կրեյգ Ռոբերտսի և նրա գործընկերների պնդմամբ` կանայք ունեն հստակ և կայուն նախապատվություն տղամարդկանց հոտերի վերաբերյալ:
Սրա պատճառը, ըստ գիտնականների այն է, որ հոտը կնոջը կարող է հուշել տղամարդու կարևոր կենսաբանական հատկությունների մասին:
Փորձարկման ընթացքում 6 տղամարդ քնել են նույն շապիկով 2 օրվա ընթացքում, և խուսափել են սխտորից, ծխախոտից, հոտավետ պանրից, հոտազերծող միջոցներից և հոտավետ օճառից:
Ապա 63 հետերոսեքսուալ կանայք` 18-32 տարեկան գնահատել են 1-7 բալային սանդղակով նրանց շապիկների հոտը: Որոշ ժամանակ անց նրանց նորից խնդրել են նույն թեստը անցնել և կանայք ընտրել են նույն տղամարդկանց շապիկները: