11/09/2013 20:40
Ի՞նչն է կնոջը սեքսուալ դարձնում
Եվրոպացի կանանց շրջանում անցկացրած հարցումների արդյունքները ցույց են տվել, որ տղամարդիկ և կանայք կանացի սեքսուալության մասին միևնույն պատկերացումներն ունեն: Ե՛վ կանայք, և՛ տղամարդիկ սեքսուալ են համարում կարմիր շրթներկը, իդեալական մատնահարդարումն ու խորը դեկոլտեն: Կանայք նաև նշել են, թե ինչ է պետք կնոջը տղամարդկանց աչքին ավելի սեքսուալ երևալու համար:
Սեքսուալ զգալու համար գլխավորը սիրելի բույրն է: Հենց այն է ստիպում մտածել, որ կինը սեքսուալ է: Նման կարծիք է հայտնել հարցվածների կեսը:
Երկրորդ տեղում խորհրդավոր ժպիտն է: Հարցվածների 46 տոկոսը կարծում է, որ այն իսկապես կօգնի: Հաջորդում են մատնահարդարումը, մազերի գույնի փոփոխությունը, մազերի հարդարումը, խորը դեկոլտեն, «փուշ-ափ» կրծկալը: Աղջիկների 1/3-ը կարծում է, որ մազերի նոր գույնը կնոջը ավելի սեքսուալ կդարձնի:
Կանայք իրենց սեքսուալ են համարում լոգանքից հետո: Գիտնականները կազմել են այն ամենի ցուցակը, ինչը կօգնի կնոջը 100 տոկոսով սեքսուալ զգալ. կարճ շրջազգեստ, կարմիր շրթներկ, ընդգծված աչքեր, արհեստական արևայրուք, իդեալական մաշկ՝ առանց մի մազի, արհեստական թարթիչներ, պեդիկյուր: