11/09/2013 09:11
Մուկուչյանի ելույթի ժամանակ մի շարք ՀՀԿ-ականներ ուշադիր թերթ էին կարդում
Երեկ Աժ-ում, մինչև ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը ներկայացնում էր այս տարի նախագահական ընտրությունների անցկացման առթիվ ԿԸՀ հաշվետվությունը, դահլիճում ներկա ՀՀԿ-ական մի շարք պատգամավորներ խորասուզված թերթ էին ընթերցում, ինչն էլ ֆիքսել է «Ժամանակի» ֆոտոխցիկը:
«Հատկապես ուշադրությամբ էր թերթերը զննում նորաթուխ քաղաքական գործիչ Շուշան Պետրոսյանը: Խորասուզված թերթ էին ընթերցում նաև Արտաշես Գեղամյանն ու Հայկ Բաբուխանյանը»,- գրել է «Ժամանակը»: