11/09/2013 09:45
ԲՀԿ պատգամավորների մեծ մասը տեղյակ չեն՝ ինչ է անելու ԲՀԿ-ն առաջիկայում
Քաղաքական աշնան ընդառաջ ԲՀԿ-ն չի շտապում քաղխորհրդի նիստ գումարել: Ամառվա ընթացքում, «Ժամանակի» տեղեկություններով, նիստ այդպես էլ չի եղել: ԲՀԿ պատգամավորների մեծ մասը տեղյակ չեն՝ ինչ է անելու ԲՀԿ-ն առաջիկայում:
Երեկ «Ժամանակի» թղթակցի հարցին՝ ԲՀԿ-ն պատրաստվու՞մ է թեժ աշնանը և ի՞նչ կեցվածք է որդեգրել ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանը պատասխանել է. «ԲՀԿ-ն միշտ պատրաստ է, պատրաստվելու ինչ-որ խնդիր չկա, թե աշնանը ինչ պիտի ավելի թեժ լինի, էդ կգա ժամանակը, կտեսնենք, իսկ ընդհանրապես ԲՀԿ-ն թեժությունից չի խուսափել: Մենք միշտ էլ պատրաստ ենք եղել յուրաքանչյուր լուրջ հարցի ժամանակ, ԲՀԿ-ն իր դիրքորոշումը ունեցել է իր քայլերով ցույց է տվել իր դիրքորոշումը»: