12/09/2013 17:54
Բրիտանիայի երկնքում հրեշտակ են նկարահանել (Տեսանյութ)
Բրիտանիայի Տիգոն շրջանի բնակիչները զարմացած են` տեսնելով հրեշտականման ամպը։ Այս մասին գրում է RT-ն։
Շրջանի բնակիչ Յան Ուիլյամսը նշել է, որ իր հոր բնակարանի տանիքին աշխատելու ժամանակ տեսել է հրեշտակի նմանող ամպը և անմիջապես լուսանկարել է այն. «Ամպը նման էր երկար մազերով ու հագուստներով հրեշտակի»,- պատմել է նա:
Ուիլյամսը միակը չէր, ով ականատես է եղել այս երևույթին. ժամեր առաջ Հռոմի Պապը հայտարարել է, որ Ֆլորիդայի բնակիչներից մեկը նույնպես տեսել է հրեշտակի նմանվող ամպը: