12/09/2013 21:05
Մազի ներկը վտանգավոր է կյանքի համար
Մազերի ներկերի 99 տոկոսը պարունակում են քաղցկեղածին և ալերգիկ նյութեր: Պետք է իմանալ, որ ալերգիկ ռեակցիան կարող է ի հայտ գալ ոչ միայն առաջին կամ երկրորդ օգտագործումից, այլև երկար ժամանակ կանոնավոր օգտագործման դեպքում:
Վառ օրինակ է Բրիտանիայի բնակիչներից մեկը, ով շաբաթներ շարունակ գտնվել է կոմայի մեջ:
Դժբախտ դեպքը դեղի է ունեցել այն ժամանակ, երբ կինը որոշել է ներկել մազերը, և ինչպես միշտ գնել է «Լորեալ» ֆիրմայի իր նախընտրած գույնը՝ մազերը տանը ներկելու համար: Ներկը մազերին քսելուց մեկ րոպե անց կինը կորցրել է գիտակցությունը:
Ըստ բժշկական եզրակացության՝ պատճառը մազի ներկն է եղել: Բժիշկների պրակտիկայում բազմաթիվ նման դեպքեր են գրանցվում: Ներկերի բաղադրության մեջ մտնող պարաֆենիլենդիամինը հաճախ է ալերգիկ ռեակցիա առաջացնում:
Որոշ երկրներում, ինչպիսիք Ֆրանսիան, Շվեդիան ու Գերմանիան են, օրենքով արգելված է այս նյութի օգտագործումը: Այս երկրներում հնարավոր չէ գտնել մազերի ներկեր, որոնք պարունակում են պարաֆենիլենդիամին: Այն գրեթե արգելված է նաև ԱՄՆ-ում, քանի որ բժիշկները պնդում են, որ այն նաև քաղցկեղի առաջացման պատճառ է հանդիսանում:
Բժիշկները խորհուրդ են տալիս մազերը ներկելուց առաջ փոքրիկ թեստ անցկացնել. հարկավոր է ներկը քսել մաշկի փոքրիկ հատվածին: Նրանք խորհուրդ են տալիս սպասել 48 ժամ, և միայն ալերգիկ ռեակցիայի բացակայությա դեպքում ներկել մազերը: