12/09/2013 09:11
Նոր ատոմակայան չի կառուցվի
ՀՀ կառավարության առաջիկա նիստի օրակարգի հարցերից մեկը վերաբերվում է հայկական ատոմակայանի գործող էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացմանը, որը իրականացվելու է ռուսական «Ռոսատոմի հետ»:
«Հայկական ժամանակի» դիտարկմամբ, խնդիրն այն է, որ նախկինում գործող էներգաբլոկի շահագործման վերջնաժամկետը երկարաձգվել էր մինչև 2016 թվականի սեպտեմբեր: Հիմնականում արևմտյան երկրների տեխնիկական և ֆինանսական աջակցությամբ ատոմակայանի անվտանգությունը բարձրացվել է այն պայմանով, որ 2016 թվականից հետո դրա շահագործումը պետք է դադարեցվի: Դա արված էր այն հաշվարկով, որ մինչ այդ Հայաստանում կկառուցվի նոր ատոմակայան: Նիստի օրակարգում նման հարցի ներառումը կարող է նշանակել, որ նոր ատոմակայանի կառուցման փոխարեն որոշվել է էլի երկարաձգել գործող էներգաբլոկի շահագործման վերջնաժամկետը: