12/09/2013 09:32
Վերջնականապես կսննկացնեն փոքր ու միջին բիզնեսը
ՀՀ Պետեկամուտների կոմիտեն, ըստ ամենայնի, որոշել է մի քանի հարյուր, կամ գուցե մի քանի հազար «փոքր» ձեռնարկատերերի վերջնականապես սնանկացնելու միջոցով, պետբյուջեի եկամուտները ավելացնել մի որոշակի լրացուցիչ գումարով:
«Ավելացված արժեքի հարկի» և «Շրջանառության հարկի» մասին օրենքներում Պետեկամուտների կոմիտեն դեռ անցած տարի ծուղակ է լարած եղել, որի մեջ արդեն հայտնվել են հարյուրավոր փոքր ձեռնարկատերեր: Խնդիրը նշված օրենքներում «անձ» բառի կամայական մեկնաբանությանն Է վերաբերում: Ներկայումս փոքր ձեռնարկատերերը արդեն խոշոր չափերի տույժ տուգանքների մասին ծանուցագրեր են ստանում ՊԵԿ-ից»,- գրել է «Հայկական ժամանակը»: