12/09/2013 09:25
ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն գալիս է Հայաստան
Վաղը Հայաստան կժամանի ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն՝ քննարկելու ստեղծված իրավիճակը, «ասոցացման» նոր օրակարգ ձևավորելու, որն առավել հումանիտար բնույթ կկրի՝ ներառելով կրթական և «անշառ» բնագավառներ, քանզի ամբողջովին ձեռք քաշել «ռուսաստանասեր» Հայաստանից, ԵՄ-ն չի պատրաստվում:
Իսկ ինչպիսի՞ն կլինի նոյեմբերին Ասոցացման համաձայնագրի նախաստորագրման ճակատագիրը, «Հրապարակի» հարցրին ԱԺ արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը պատասխանել է. «Կարծում եմ՝ այն չի նախաստորագրվի, որովհետև այսօր նման խնդիր Հայաստանի օրակարգում չկա. խոսքը խորը և համապարփակ, ազատ առևտրի գոտու հետ համագործակցության մասին է, որովհետև Հաաստանը հայտարարել է իր նախապատվությունը Մաքսային միությանը միանալու մասին. ԵՄ մեր գործընկերները հայտարարում են, որ այդ պարագայում իրենք որոշակի հակասություններ են տեսնում: Ուստի այսօր ունենք իրավիճակ, որի պարագայում որոշ խնդիրներ պարզաբանման անհրաժեշտություն ունեն: ԵՄ մեր գործընկերների հետ պատրաստ ենք աշխատել-գտնել այն եզրերը, որոնց շուրջ հնարավոր է համագործակցության նոր օրակարգ ձեւավորել»: