12/09/2013 20:51
Բամբասանքը օգտակար է օրգանիզմի համար
Շատերը մեղավորության զգացում են ունենում այլոց «ոսկորները լվանալուց», ընկերուհիների հետ վերջին բամբասանքները քննարկելուց հետո: Մինչդեռ գիտնականները կարծում են, որ բամբասելը նույնիսկ օգտակար է օրգանիզմի համար: Այն նվազեցնում է անհանգստությունն ու սթրեսը:
Ըստ անցկացված հետազոտության արդյունքների՝ բամբասանքները լավացնում են ինքնազգացողությունն ու ամրացնում սոցիալական համախմբվածությունը: Հարցման արդյունքներով՝ կանայք ավելի հակված են բամբասելու ու շաղակրատելու, կանանց 85 տոկոսը սիրում է կիսվել թարմ նորություններով, յուրաքանչյուր 10-րդ կին դժվարությամբ է գաղտնիք պահում:
«Բամբասանքը բարձրացնում է դրական հորմոնների մակարդակը: Երբ բամբասում ենք, հետաքրքրված ենք լինում, թե ինչ նորություն կասի դիմացինը, նրանց հետ կապը ստիպում է ավելի երջանիկ զգալ»,- ասում է ամերիկացի հոգեբան Քոլին Գիլլը: