12/09/2013 10:07
Ազատամարտիկների հարցը այդպես էլ չի լուծվում
Մոտ երկու ամիս առաջ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը խոստացել է հանդիպել իրենց սոցիալական կարգավիճակի բարելավման համար պայքարող ազատամարտիկների հետ և հնչեցված հարցերի կոնկրետ լուծումներ առաջարկել: Բայց հերթական անգամ չպահելով խոստումը՝ նա ընդամենը ազատամարտիկներին «փոխանցել» է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին:
«Ժողովուրդի» փոխանցմամբ` վերջինս էլ խոստացել է, որ կառավարությունն ազատամարտիկների պահանջների հիման վրա առաջարկների փաթեթ կմշակի և կուղարկի խորհրդարան: Իսկ ահա երեկ ազատամարտիկները հանդիպեցին ՀՀ ՊՆ-ի կողմից ստեղծված հանձնաժողովի անդամների հետ: Այս անգամ էլ հնչեցին նոր խոստումներ, բայց ազատամարտիկները համոզված են, որ սայլը տեղից չի շարժվում: