12/09/2013 09:18
Իշխան Զաքարյանը բոյկոտում է կառավարության նիստերը
2012թ. ՀՀ վերահսկիչ պալատի հաշվետվությունն ԱԺ-ում ներկայացնելուց հետո ՀՀ նախագահի նստավայրում անցկացված հայտնի նիստը ճակատագրական է եղել ՎՊ-ի համար:
«Ժողովուրդի» լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ բարձրացված աղմուկից հետո ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանն այլևս կառավարության նիստերին չի մասնակցում: Զաքարյանը «բոյկոտ» է հայտարարել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին ու անգամ արգելել իր տեղակալներին՝ ներկայանալ նիստերին: Ու երկար ժամանակ է, ինչ ձախ «թևի» վրա գտնվող նրա տեղը դատարկ է: Տիգրան Սարգսյանն էլ, վիրավորվելով Զաքարյանի այդ պահվածքից, նրա տեղը «նվիրել» է իր սիրելիներից մեկին: