13/09/2013 18:57
Կաթիլ-ձուկը ճանաչվել է աշխարհի ամենատգեղ կենդանին (Տեսանյութ)
Համացանցում տեղի է ունեցել «Տգեղ կենդանիների պաշտպանության միության» մրցույցը:
Lifenews.ru-ի փոխանցմամբ` մրցույթին մասնակցել են բազմաթիվ կենդանիներ, որոնք աչքի են ընկնում իրենց տարօրինակ տեսքով:
Տգեղ կենդանիների մրցույթում հաղթել է կաթիլ-ձուկը:
Կազմակերպիչները նշել են, որ մրցույթի նպատակը վերացող կենդանիների խնդիրներին ուշադրություն սևեռելն է:
«Տգեղ կենդանիների պաշտպանության միության» թալիսմանն այսօրվանից կաթիլ-ձուկն է լինելու: