13/09/2013 09:38
Ռուսաստանը չի ներում Հայաստանին տված վարկը
«Հայկական ժամանակի» տեղեկություններով, Ռուսաստանը չի պատրաստվում «ներել» դեռ 2009 թվականին Հայաստանին տված 500 միլիոն դոլարի վարկը:
Թերթը գրում է, որ ՀՀ կառավարությունում հույսեր ունեին, որ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության մասին հայտարարությունից հետո ռուսական կողմը կների այդ պարտքը՝ որպես «բարի կամքի դրսևորում»:
Այդ վարկը Հայաստանը ստացել է երկարատև ու դժվարին բանակցություններից հետո: Ընդ որում, այդ պարտքը ծանր պայմաններով էր տրվել՝ տարեկան մոտ 4 տոկոս տոկոսադրույքով: Այն համարվում է Հայաստանի վարկային պորտֆելում ամենածանր վարկերից մեկը: