13/09/2013 20:14
Կանայք ամաչում են իրենց ոտքերից
Անգլիացի գիտնականների ուսումնասիրությունները պարզել են, որ կանանց կեսն ամաչում են իրենց ոտքերից:
Իսկ պատճառները բազմազան են: Պարզվել է, որ ամաչելու պատճառով կանանց 17 տոկոսը հրաժարվում է կիսաշրջազեստ կրել: Նույնքան կին կարծում է, որ «ոչ սլացիկ ու իդեալական» ոտքերի պատճառով չի կարող հաջողության հասնել:
Հարցվածների կեսը խոստովանել է, որ լողափում արևայրուքի ժամանակ ծածկում է ոտքերը: Հետաքրքիր է, որ հարցված կանայք ունեն գեղեցիկ ու խնամված ոտքեր: