13/09/2013 09:25
ԲՀԿ քաղխորհրդի կազմից դուրս կմնա գործարար հատվածը
ԲՀԿ-ն առաջիկայում պատրաստվում է համագումար հրավիրել, որի ընթացքում էլ կուսակցության ներսում նախատեսված են կառուցվածքային լուրջ փոփոխություններ իրականացնել:
«Ժողովուրդի» լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ԲՀԿ-ում մտադիր են նախ կտրուկ կրճատել քաղխորհրդի անդամների թիվը, ընդ որում ծրագրված է, որ քաղխորհրդից դուրս են մնալու ԲՀԿ-ի գործարար հատվածն ու նրանք, ովքեր այս կամ այն կերպ կապված են իշխանությունների հետ:
Քննարկվում է նաև ԲՀԿ-ում նախագահությանը կից խորհուրդ ստեղծելու հարցը: ԲՀԿ խոսնակ, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը «Ժողովուրդի» հետ զրույցում չի հերքել համագումարի անցկացման մասին լուրերը: Ըստ նրա, սակայն, յուրաքանչյուր կուսակցություն օրենքով սահմանված կարգով 2 տարին մեկ անգամ պետք է համագումար անցկացնի: