14/09/2013 13:40
ՓՊ նախագահի ընտրություններ. 1370 փաստաբաններից քվեարկել են 486-ը
Այս պահին Փաստաբանների պալատում ընթանում են ՓՊ նախագահի ընտրությունները: Ժամը 13.00-ի դրությամբ 1370 ընտրողներից քվեարկել են 486-ը:
ՓՊ-ից Aysor.am-ին հայտնեցին, որ մինչև այս պահը ընտրություններն ընթանում են բնականոն հունով: Արդեն քվեարկել են ՀՀ փաստաբանների պալատի գործող նախագահ Ռուբեն Սահակյանը և երեք թեկնածուները՝ Արա Զոհրաբյանը, Տիգրան Աթանեսյանը և Կրոմվել Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ Պալատի նախագահը Պալատի գործադիր մարմնի բարձրագույն պաշտոնատար անձն է, ընտրվում է առնվազն յոթ տարվա փաստաբանական ստաժ ունեցող անդամների կազմից փակ գաղտնի քվեարկությամբ` չորս տարի ժամկետով «բայց ոչ ավելի» երկու անգամ անընդմեջ: Պալատի նախագահը ներկայացնում է Պալատը, ընդունում է որոշումներ Պալատի գործունեությանն առնչվող հարցերի վերաբերյալ, նախագահում է Պալատի ընդհանուր ժողովի և խորհրդի նիստերը, անդամագրված փաստաբանին հնգօրյա ժամկետում տալիս է Պալատի կնիքով և ստորագրությամբ արտոնագիր և վկայական, ընդգրկում է փաստաբանին փաստաբանների ցուցակում: Պալատի նախագահը գումարում է խորհրդի նիստեր և ընդհանուր ժողով, որոշում և/կամ հաստատում է դրանց օրակարգերը, ինչպես նաև կարող է հասարակական հիմունքներով Պալատի անդամների կազմից ձևավորել խորհրդատվական և այլ հանձնաժողովներ:
Նախորդող հրապարակում` Հայտնի է Փաստաբանների պալատի նոր կազմը
Տիգրան Աթանեսյանը` ՓՊ նախագահի մասին. Ծերուկն անտանելի է դարձել