14/09/2013 10:31
Վարդան Ղուկասյանի նախկին տեղակալը հարցաքննվել է ՀՔԾ-ում
«Առավոտի» աղբյուրների փոխանցմամբ` երեկ Հատուկ քննչական ծառայություն են հրավիրել Վարդան Ղուկասյանի նախկին տեղակալ Գագիկ Մանուկյանին, որին և հարցաքննելու են հայտնի ասֆալտի գործով։ Խոսքը 80 միլիոն դրամի մասին է, որը, ըստ մեղադրանքի, դուրս է գրվել քաղաքապետարանի բյուջեից փողոցներն ասֆալտապատելու համար ու նպատակին չի ծառայել։
Թերթը հիշեցնում է, որ այս գործով օրերս մեղադրանք է առաջադրվել Վարդան Ղուկասյանի ամենամոտ ընկերոջ՝ Գյումրու քաղաքապետարանի բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետ Հովհաննես Գրքիկյանի դեմ, որին կալանավորել ու ուղարկել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։ Այս նույն գործով հարցաքննվում են քաղաքապետարանի բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի մի քանի այլ աշխատակիցներ ևս: