14/09/2013 09:29
Տրանսպորտի ուղեվարձը 150 դրամ է դառնալու
«Հրապարակում» կարդում ենք. «Երևանի ավագանին օրերս հաստատել է հանրային քննարկումներ, լսումներ կազմակերպելու և դրանց կարգը հաստատելու մասին հարցը: Խոսքը տրանսպորտի սակագնի քննարկումների մասին է: Ու մինչ կձևավորվի հասարակության համար շատ կարևոր այդ հարցի քննարկման հանձնաժողովը, Երևանի ավագանու համապատասխան հանձնաժողովներից արդեն վստահեցումներ կան, որ սակագինը չի մնալու 100 դրամ, դառնալու է 150…
Հանձնաժողովի ներկայացուցիչները նաև հանրային տրանսպորտին սպասարկող շահագրգիռ անձիք են և չեն կարող հանրության շահերից մասնակցել քննարկմանը: Դրա վառ օրինակը Հենրիկ Նավասարդյանն է, ում որդին, հոր պաշտոնանկությունը պահանջելու պատճառով, հարձակվել և ծեծի է ենթարկել ակտիվիստներին:…
Ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Նաիրա Նահապետյանը ասել է. «Ես կուզեմ, որ ակտիվիստները գան-ներգրավվեն, սկսեն աշխատել: Նավասարդյան Հենրիկն ընդհանրապես կապ չունի, քանի որ նա կատարում էիր ղեկավարի հանձնարարականը: Նավասարդյանին հանենք, Պողոսյանը գա, կլինի նույն բանը, քանի որ պիտի կատարի իր պետի առաջադրանքը»: Նա հավելել է, որ տրանսպորտի ոլորտում բարեփոխումներ են լինելու, ամեն ինչ պետք է քննարկվի նոր կոնկրետ թիվ որոշվի»: