14/09/2013 10:01
Լիսկան որոշել է որդուն ու կնոջը հեռացնել երկրից
«Ժողովուրդի» տեղեկություններով` Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը պատրաստվում է իր կնոջը՝ Լորետա Բարսեղյանին, և որդուն՝ Տիգրան Խաչատրյանին, որոշ ժամանակով ուղարկել Ֆրանսիայի Մարսել քաղաք:
Թերթի աղբյուրները փոխանցում են, որ Խաչատրյանն այնտեղ բիզնեսներ ունի ու հիմա որոշել է որոշ ժամանակով իր ընտանիքի անդամներին հեռացնել երկրից, մինչև հասարակությունը մոռանա իր տան բակում կատարվածը:
Ս. Խաչատրյանը «Ժողովուրդի» հետ զրույցում, բնականաբար, ասել է, թե դրանք սուտ տեղեկություններ են. «Չէ՛, էդ ո՞վ է ասում, դե ամեն օր մի բան են ասում, հո մենք ամեն օր չե՞նք մտածի, թե ինչ պատասխանենք: Ամեն օր ինչ-որ տեղեկություն է տարածվում, մի հայտարարություն են անում, հո մենք պարա՞պ չենք, որ նստենք, այդ սուտ տեղեկություններին պատասխանենք»: