14/09/2013 10:08
Գեղամյանի «գլուխգործոցը» թարգմանվել է նաև ադրբեջաներեն
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը թողարկել է իր հերթական բեսսելերը: Նրա նոր գիրքը կոչվում է «Եվրասիական միություն մտնելու այլընտրանքը պատերազմն է»:
«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ, այն թարգմանված է 5 լեզվով, այդ թվում` թուրքերեն ու ադրբեջաներեն: Այս քառօրյայի ընթացքում նա բաժանել է գիրքը, բայց հիմնականում ՀՀԿ-ական ու ՕԵԿ-ական պատգամավորներին: Ոչ կոալիցիոն խմբակցություններին այդպես էլ բախտ չի վիճակվել ծանոթանալ Գեղամյանի նոր գլուխգործոցին: