16/09/2013 14:30
Արոնյանը զիջեց Կարլսենին
Սենթ Լուիսում ավարտված մրցաշարում Լևոն Արոնյանը 6 հնարավորից վաստակեց 2,5 միավոր և հանգրվանեց մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականում: Հայ շախմատիստը վերջին տուրում զիջեց Կարլսենին, իսկ Կամսկի-Նակամուրա պարտիայում արձանագրվեց ոչ-ոքի արդյունք:
Մրցաշարի հաղթողի կոչումը նվաճեց Կարլսենը` վաստակելով 4,5 միավոր: Նակամուրան նրանից հետ մնաց մեկ միավորով, իսկ վերջին` 4-րդ տեղում հայտնված Կամսկին իր ակտիվում ընդամենը 1,5 միավոր ունի: