16/09/2013 17:03
Միայնության դրական ու բացասական կողմերը
Ոչ մի մարդ չի ասի, որ միայնությունը լավ է: Դրան ձգտում են միայն գերհոգնածության ժամանակ, այն էլ չափավորված: Գիտնականները պարզել են, որ միայնակությունը չափազանց վատ է անդրադառնում մարդու վրա, դրա արդյունքում վատանում է օրգանիզմի դիմադրողականությունը:
ԱՄՆ գիտնականները հետազոտել են միջին տարիքի մարդկանց կյանքը, որոնց թվում եղել են և՛ առողջ, և՛ ավել քաշով, ինչպես նաև բարդ հիվանդություններ հաղթահարած անձինք:
Հետազոտության մասնակիցները պատասխանել են մի շարք հարցերի ու գնահատել միայնության ցուցանիշը, նրանք նաև բժշկական հետազոտություն են անցել: Արդյունքները ցույց են տվել, որ որքան դժվար է եղել հարաբերությունները շրջապատի հետ, այնքան վատ է եղել մասնակցի առողջական վիճակը:
Հաստատվել է, որ միայնությունն ամենաշատը վնասում է դիմադրողականությանը:
Միայնության պատճառով առաջանում են սպիտակուցներ, որոնք նվազեցնում են տոնուսը, թուլության, Ալցհեյմերի հիվանդության, արթրիտի, երկրորդ տիպի դիաբեդի և բազմաթիվ այլ հիվանդությունների պատճառ են դառնում:
Չնայած, հասարակությունից առանձնանալն իր դրական կողմերը ևս ունի: Ամերիկացի գիտնականների կարծիքով՝ այն նպաստում է ստեղծագործական մտածողությանը:
Գիտնականները նշում են, սակայն, որ սա այն մարդկանց դեպքում է գործում, երբ իրենց սոցիումի հասարակության կարևոր մասնիկ չեն համարում:
Եթե շրջապատի հետ հարաբերությունները հարթ չեն, ապա որևէ բան ձեռնարկեք, օրինակ՝ ստեղծագործեք:
Եթե հարցն այսպես էլ չի լուծվում, ապա այցելեք հոգեբանի, որպեսզի ձեր ֆիզիկական ու հոգեկան առողջությունը պահպանվի: