17/09/2013 10:50
100 տարի անց մարդիկ նման կլինեն այլմոլորակայինների. Լուսանկարներ
Գիտնականները պնդում են, որ ժամանակակից մարդու ուղեղի ծավալը երեք անգամ գերազանցում է նախնիների ուղեղի ծավալը:
Նոր տեխնոլոգիաների շնորհիվ, ինչպիսին Google Glass-ն է, մարդկանց գլուխն ու ուղեղը ապագայում զգալի փոփոխությունների կենթարկվեն:
Նկարիչ, հետազոտող Նիկոլայ Լամմը, հիմնվելով Վաշինգտոնի համալսարանի գիտնական Ալան Կվանի հետազոտության վրա, ստեղծել է նկարների շարք, որոնցում երևում է, թե առաջիկա 100 տարիներին ինչպիսի փոփոխությունների կենթարկվի մարդու արտաքինը:
Նրա պատկերացումներով, ապագայի մարդիկ կունենան մեծ գլուխ, մեծ աչքեր և մաշկի պիգմենտացիա: Օգտվելով գենետիկայի ոլորտի ձեռքբերումներից, ծնողները կկարողանան ընտրել ապագա երեխայի արտաքին տեսքը: Այլ կերպ ասած` հետագա սերունդները նման կլինեն այլմոլորակայինների: