17/09/2013 12:43
Ա. Հարությունյան. Խաղողի մթերման գինը թելադրում է Երևանի կոնյակի գործարանը
Այս տարի խաղողի մթերման գինը մեկնարկել է 145 դրամով մեկ կգ-ի դիմաց: Մթերման գինը թելադրում է Երևանի կոնյակի գործարանը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը:
Թեև ԵԿԳ-ն գրավում է մթերման շուկայի 25 տոկոսը, սակայն առաջինն է սկսում խաղողի մեթրումը և մյուս մթերողների համար փարոսի դեր է կատարում, իսկ ԵԿԳ-ի մթերման գինը թելադրվում է մայր կառույցից` «Պեռնո Ռիկարից» և փոփոխման ենթակա չէ:
Նախատեսվում է, որ կարմիր խաղողն այս տարի կմթերվի 180 դրամով, իսկ Արնեի տեսակը, ինչպես միշտ` 200 դրամ և ավելի:
Aysor.am-ի հարցին, իսկ արդարացված է արդյոք մեկ կգ-ի համար 145 դրամ մթերման գին սահմանելը, Ա. Հարությունյանը պատասխանեց, որ եթե հայ խաղողագործն ունենար տասնյակ հա-ով խաղող, ապա 40 տոկոս շահութաբերության պայմաններում արդարացված կլիներ, իսկ իրականությունն այն է, որ ունեն շուրջ 0.5 հա խաղողի այգի և տարեկան 200 հազար դրամ շահույթը մշակողների խնդիրներին լուծում չի տալիս: Այս դեպքում առնվազն 180-200 դրամով պետք է մթերվի և արդեն «արժեր զբաղվել խողողագործությամբ»:
Թեև Գինգերոծների միության նախագահ Ավագ Հարությունյանն ասաց, որ խաղի կանոնները փոխվել են և արդեն վերամշկողներն են սպասում խաղողագործի բերքին, սակայն այս կանխատեսումը դեռևս հեռու է իրականությունից, քանի որ 145 դրամ ոչ շահավետ մթերելու պայմաններում` խաղողագործը կախված է վերամշակողից, քանի որ բերքի իրացման այլընտարնքային շուկան բացակայում է: