17/09/2013 09:15
Գրողների շրջանում համոզմունք կա` ՀԳՄ հաջորդ նախագահը Միլիտոնյանն է լինելու
Հայաստանի գրողների միության արտահերթ համագումարը նախատեսվում է անցկացնել նոյեմբերին, որի ընթացքում անցկացվելու է ՀԳՄ նախագահի ընտրություն: «Հայկական ժամանակի» թղթակցին այս մասին հայտնել է գրականագետ Ավիկ Իսահակյանը:
Իսահակյանն ընդգրկված է համագումարի նախապատրաստական աշխատանքները կազմակերպելու նպատակով ստեղծված հանձնաժողովի կազմում: Այս պահի դրությամբ, գրողների շրջանում համոզմունք կա, որ ՀԳՄ հաջորդ նախագահը դառնալու է բանաստեղծ Էդվարդ Միլիտոնյանը: